Ինտերնետ մարքեթինգ
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մեծանում է նաև ինտերնետ մարքեթինգի դերն ու անհրաժեշտությունը: Այն ապահովում է ապրանքների և ծառայությունների վաճառքը համացանցի միջոցով: Ինտերնետ մարքեթինգի դեպքում վաճառողն ունենում է մի շարք առավելություններ.
- Ինտերնետում հնարավոր է հաղորդակցվել հաճախորդի հետ և վերահսկել հաղորդակցման ամբողջ ընթացքը, ինչի արդյունքում ցանկացած հետաքրքրված հաճախորդ կարող է դառնալ իրական գնորդ:
- Ինտերնետ մարքեթինգը հնարավորություն է տալիս ընտրել հաճախորդների թիրախային խմբեր և գովազդը ցուցադրել հենց այդ խմբում ընդգրկված մարդկանց:
- Ինտերնետ մարքեթինգը հնարավորություն է տալիս կատարել բազմաթիվ վերլուծություններ, ստանալ տարբեր հաշվետվություններ և հասկանալ կատարած աշխատանքի արդյունավետությունը: